Իմ ընկեր Նեսոն

«Իմ ընկեր Նեսոն» 

Պատմվածքում հեղինակը ,գլխավոր հերոսին նկարագրում էր,մի գյղուղում ,որտեղ նա ունեցել է շատ ընկերներ։Նրա ընկերներից ամենամոտը Նեսոն էր։Գյուղում չկար դպրոց ,չկար ուսումնարան,այդ պատճառով էլ նրանք իրենց մանկությունը անցկացրեցին խաղալով ,բակերում թափառելով։Հաճախ գյուղի երեխաները գիշերները հավաքվում էին և մի լավ զրուցում ,հեքիաթներ պատմում։Բայց օրերից մի օր գյուղում բացվում է ուսումնարան և գլխավոր հերսոը ընդունվում է ,սակայն նրա ընկերները չեն կարողանում ,քանի որ նրանք այդքան գումար չունեին ,որպեսզի վճարեին ուսումնարանի համար։ Պատմվածքում ենքան ճիշտ էր նկարագրած հարուստի ու աղքատի տարբերությունը։Երբ երեխաները փոքր են լինում նրանց համար չկա ո՛չ հարուստ ,ո՛չ աղքատ։Երբ երեխաները դեռ փոքր էին նրանք չէին գիտակցում ,որն է հարուստը և որը աղքատը։ Բայց նրանք մեծացան, և իվերջո հասկացան այդ դաժան իրականությունը, այդ դաժան երեք ռուբլին․․․

Leave a comment