Ռազմամարզական ճամբար ՝Արատեսում

Օր 1- Առավոտյան բոլորս միասին հավաքվեցինք եկեղեցու բակում ,որպեսզի բոլորս միասին շարժվենք դեպի Արատես։Հասնելուն պես գանցինք Արենի գինետուն։Այնտեղ մեզ ներկայացրեցին ,թե ինչպես է պատրաստվում գինին։Նաև այդ գինետանը կար գեղեցիկ այգի ,որտեղից ելակ քաղեցինք և ճանապարհ ընկանք դեպի Արատես։

Տեղ հասնելուն պես,բոլորս տեղավորվեցինք հանգստացանք։Այնուհետև բաժանվեցինք ջոկատների ,ի դեպ 2-րդ ջոկատի ջոկատավարը ես էի։Արեցինք ռազմամարզական պարապունք ,խաղեր խաղացինք և գնացինք թեյելու։Հետո արդեն ընկեր Տարոնի հետ խարույկ վառեցինք և նստեցինք կրակի շուրջը։Խոսեցինք և շատ սիրուն օր ունեցանք։

Օր 2-Առավոտյան արթնացանք շատ շուտ արդեն ժամը 8ին պետք է բոլորս շարված լինեինք։Նախավարժվանք արեցինք ,վազեցինք և հետո գնացինք նախաճաշելու։Հետո գնացինք զբոսնելու ընկեր Ազնիվը մեզ պատմեց այնտեղի գտնվող եկեղեցու մասին։Իսկ հետո եկավ ԱԻՆ-ը ,որոնք մեզ տվեցին գիտելիքներ ,թե ինչ պետք է անենք արտակարգ իրավիճակներում։Գետի մոտ և երեխաներից մի քանիսը անցան ճոպանուղիով,ես նույնպես։Վերջկն գիշերն էր և մենք նորից խարույկ վառեցինք ու նստեցինք նրա շուրջ։

Օր3- Առավոտյան բոլորս գիտեինք ,որ պետք է ժամը 11-ին շարժվել ,այդ իսկ պատճառով արագ հավաքեցինք մեր իրերը ,սենյակը և գնացինք նախաճաշելու որպեսզի շարժվենք։Գնացին Սուրբ Ստեփանոս եկեղեցի ,ի դեպ այդ եկեղեցին իսկապես հրաշք էր։Ընկեր Ազնիվը պատմեց եկեղեցու պատմությունը այդ եկեղեցին կոչվում է <<Զինվորների եկեղեցի>>դարեր առաջ այնտեղ ձիերով եկել են զինվորներ և օրնություն ստացել։Ճանապարհ ընկանք Արենի Քարայր։Այդ Քարայրը ավելի հայտնի դարձավ վերջերս գտնված այդ կոշիկից։Մեզ պատմեցինք, որ այնտեղ կատարվել են զոհաբերություներ, գինի է այնտեղ պատրաստվել։

Տպավորություններս շատ են։Այս խմբի մարդկանց հետ առաջին անգամ էի ճամփորդում և վստահ եմ ,որ նորից կգնամ նրանց հետ։Բացահյտել եմ շատ շատերի,ճանաչել ու ընկերացել։Ուսուցիչներիս մասին խոսքեր չունեմ ,նրանք շատ լավն են։Այնտեղ բոլորս մտերմացանք ու դարձանք մի ընտանիք․․․

Իրավունք- Ֆիզիկական և իրավաբանական անձ

Իրավաբանական անձ:

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք ու իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային, անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ նաև դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։ Իրավաբանական անձը ունենում է երկու տեսակ, դրանք են՝

Իրավաբանական անձինք լինում են երկու տեսակի՝

  • Ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող (Հասարակական կազմակերպություններ,հիմնադրամներ և այլն)
  • Առևտրային՝ շահույթ ստանալու համար ստեղծված (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լիարժեք պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)

Ֆիզիկական անձ:

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։ Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։

Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ, դրանք են՝

  • Քաղաքացիություն ունեցող,
  • Քաղաքացիություն չունեցող,
  • Օտարերկրյա քաղաքացիներ,
  • Երկքաղաքացիներ 

Տարբերությունը:

Իրավագիտության մեջ ֆիզիկական անձը՝ այն անձն է, որը անհատ է, ի տարբերություն իրավաբանական անձի, որը կարող է լինել մասնավոր կամ հասարակական կազմակերպություն:

Հայոց լեզու

1. Գտե՛ք խոսակցական լեզվին բնորոշ տարրերը։ Փորձե՛ք դրանք փոխարինել գրական ձևերով՝ տեքստը շարադրելով գրական լեզվի նորմերին համապատասխան:

ա) Աբովյան փողոցի ինտերնետ ակումբներից մեկում երկու օր առաջ աշխա-

տանքի եմ ընդունվել որպես համակարգող: Բարևում եմ գործընկերներիս,

նստում կոմպի դիմաց: Շուտով շեֆի սենյակից մի աղջիկ է դուրս գալիս` հա-

յացքն ուղղելով ինձ…

– Մի րոպե եկե՛ք սենյակ, հա՞:

Խառնված թողնում եմ կոմպը, հայելու դիմաց մի փոքր կարգի եմ բերում

գզգզված մազերս, մտնում շեֆի սենյակ:

– Արտակ ախպե՞ր, ո՞նց ես,- սուրճը ֆռթացնելով բարբաջում է երեսունին

մոտ կոկիկ հագնված երիտասարդը:

– Մերսի, լավ…

– Ճիշտ ա, կարճ ժամկետ ա, որ աշխատում ես, բայց գոհ եմ,- շարունակում է

շեֆը, սուրճի հետ վայելում է «Մոցարտ» կոնֆետը:

Ստամոքսս կծկվում է: «Կհյուրասիրի երևի»,- անցնում է մտքովս:

-Մի հատ նուրբ վիճակ ա ստեղծվել, գոհ եմ քեզանից, բայց էսօր ազատել եմ

աշխատանքից…

Սիրտս խելահեղ արագություն է հավաքում.

-Պատճառ կա՞,- խուլ կծմծում եմ:

-Ախպե՛րս, մեր հարազատներից մեկը խնդրել ա, որ իրա քրոջ տղուն աշխա-

տանքի տեղավորեմ, չեմ կարա մերժեմ, կարգին ախպեր ա, քո տեղն եմ նշա-

նակել,- ֆըռթ, կարծես ինձ է կլլում:

-Լավ, ոնց կասեք, ցտեսություն…

Բացում եմ դուռը, հետևիցս բացականչում է.

-Կանգնի՛, ա՛յ ախպեր,- դրամապանակից ճռճռան հինգհազարանոց է հա-

նում,- աշխատածդ փողը վերցրա՛, նոր գնա՛:

Վերցնում եմ, դուրս գալիս… (ԱՊ) :

Առանձնացված բառեր:

  • Ինտերնետ ակումբ- համացանցային ակումբ
  • Շեֆ-տնօրեն
  • Կոմպը-համակարգիչ
  • Ֆռթացնել- աղմուկով
  • Մերսի- շնորհակալություն
  • Ճիշտ ա- ճիշտ է
  • Կարճ ժամկետ ա- կարճ ժամկետ է
  • Մի հատ- մի
  • Խնդրել ա- Խնրդել է
  • Կարգին ախպեր ա- Կարգին եղբայր է
  • Կանգնի այ ախպեր- Կանգնիր եղբայր

2. Տրված բառերից յուրաքանչյուրով կազմե՛ք երկուական նախադասություն՝

խոսակցական բառը հնարավորության դեպքում փոխարինելով գրական հա-

մարժեքով. բացատրե՛ք արտահայտչական տարբերությունները:

Ալարել, հավես, չոքել, զոռով, իրիկուն, ծլկել, թիթիզ, հանաք, զավզակ, շշկռել,

մեջ ընկնել, ձեռ առնել, ցանցառ, նամուս, վռազել:

Ալարել

Երեկ ես ,երբ դպրոցից եկա տուն ալարեցի դասերս անել։

Աղջիկն այնքան էր ծուլանում ,որ տանից դուսր չէր գալիս։

Հավես

Կարճ ընդմիջումից հետո նա հավես չուներ գնալ դասի։

Շատ հաճախ մենք ցանկություն չունեք ձգտել դեպի մեր նպատակներին։

Չոքել

Երեխաներից մեկը չոքել էր բակում և փորձում էր հանել գնդակը։

Աղջիկը ծնկել էր եկեղեցում և աղթում էր ։

Զոռով

Առվոտյան երեխաները զոռով են արնանում քնից ,որպեսզի գնան դպրոց։

Նա վազելուց հետո կանգ առավ,և հազիվհազ փորձում էր խոսել։

Իրիկուն

Շատ գեղեցիկ իրիկուն էր ,երբ հանդիպեցինք։

Երեկոն այնքան տպավորիչ էր ,որ չէի ուզում այն ավարտվել։

Ծլկել

Վերջերս մի հանցագործ կարողացավ արագորեն ծլկել ոստիկաններից։

Մարդիկ փնտրում էին մի երիտասարդի ,որն աննկատ ձևով անհետացել էր ։

Թիթիզ

Այդ աղջիկը բավականի թիթիզ էր։

Մի քանի օր առաջ փողոցում տես մի աղջիկ ով շատ թեթևամիտ էր։

Հանաք

Ընկերներին դուր չեկավ տղայի ասած հանաքը։

Վերջերս մի լավ կատակ լսեցի ,և այ ինձ շատ դուր եկեավ։

Զավզվակ

Այնտեղի կանգնած աղջիկը շատ զավզվակ էր երևում։

Այն տղան իրեն տխմարի պես էր պահում։

Շշկռել

Վերջերս ընկերուհուս շշկռեցի մեկ այլ աղջկա հետ։

Խեղճ կինը շփոթել էր իրենց շենքը մեկ ուրիշի հետ, որի պատճառով էլ ստիպված էր եղել երկար քայլել:

Մեջ ընկնել

Երբ ես ու ընկերուսհիս զրուցում էինք ինչ -որ աղջիկ մեզ ընդատեց և մեջ ընկավ մեր խոսքի մեջ։

Who was a Lady Godiva ???

You might associate the name “Godiva” with a brand of Belgian chocolates, but it was first popularized as part of a 900-year-old English legend. The original Lady Godiva was an 11th century noblewoman married to Leofric, the powerful Earl of Mercia and Lord of Coventry. As the story goes, Godiva was troubled by the crippling taxes Leofric had levied on the citizens of Coventry. After she repeatedly asked him to lessen the burden, Leofric quipped that he would lower taxes only if she rode naked on horseback through the center of town. Determined to help the public, Godiva stripped off her clothes, climbed on her horse and galloped through the market square with only her long flowing hair to cover herself. Before leaving, she ordered the people of Coventry to remain inside their homes and not peek, but one man, named Tom, couldn’t resist opening his window to get an eyeful. Upon doing so, this “Peeping Tom” was struck blind. After finishing her naked ride, Godiva confronted her husband and demanded that he hold up his end of the bargain. True to his word, Leofric reduced the people’s debts.

Պետության կառավարման ձևերը

Նախագահական հանրապետությունը պետություն է որտեղ, պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի լիազորությունները միաժամանակ միավորվում են պառլամենտարիզմի հետ միասին։ Կառավարությունը ձևավորում և լուծարում է անձամբ նախագահը, խորհրդարանն ընդ որում կառավարության վրա որևէ նշանակալի ազդեցություն ունենալ չի կարող։

Կիսանախագահական համակարգ Կառավարման նման ձև ունեցող պետություններում նախագահական ուժեղ իշխանությունը միաժամանակ զուգորդվում է խորհրդարանի վերահսկողության արդյունավետ միջոցների առկայության պարագայում՝ ի դեմս գործադիր իշխանության գործունեության, որը ձևավորվում է նախագահի կողմից՝ խորհրդարանի պարտադիր մասնակցությամբ։ Այսպիսով, կառավարությունը պատասխանատու է և՛ նախագահի, և՛ երկրի խորհրդարանի առջև։

Խորհրդարանական հանրապետությունը պետություն է, որի գերագույն դերը հասարակական կյանքի կազմակերպման մեջ պատկանում է խորհրդարանին։ Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի ցանկացած պահի ազատել նրան։ Նման պետությունում նախագահը չունի որևէ էական լիազորություններ։

Խորհրդարանական միապետություն մի պետություն է, որում միապետը իշխանության նկատմամբ նշանակալից իշխանություն չունի և հիմնականում ներկայացուցչություն կամ ծիսական դեր է խաղում։ Նման միապետության մեջ պետական համակարգը հիմնված է իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Խորհրդարանական միապետությունը բնութագրվում է նրանով, որ միապետի կարգավիճակը ձևականորեն և իրականում սահմանափակ է պետական իշխանության իրականացման բոլոր ոլորտներում։ Օրենսդիր իշխանությունն ամբողջությամբ պատկանում է խորհրդարանին։ Գործադիր կառավարությունը, պատասխանատու է խորհրդարանի առջև իր գործունեության համար։ Միապետի մասնակցությունը կառավարության ձեւավորման գործում զուտ խորհրդանշական է

Սահմանափակ միապետությունը մի պետություն է, որում, բացի միապետից, կան նաև պետական իշխանության այլ մարմիններ, որոնք նրա համար պատասխանատվություն չեն կրում, և պետական իշխանությունը ցրվում է բոլոր բարձրագույն իշխանությունների միջև, միապետի իշխանությունը սահմանափակված է հատուկ ակտի (Սահմանադրության) կամ ավանդույթի հիման վրա։ Իր հերթին, սահմանափակ միապետությունը բաժանվում է։

Բառացի-ներկայացուցչական միապետություն միապետություն, որտեղ միապետի իշխանությունը սահմանափակված է որոշակի դասի պատկանելության չափանիշով օրգանների ձևավորման ավանդույթի հիման վրա և դեր է խաղում, որպես կանոն, խորհրդակցական մարմին։ Ներկայումս աշխարհում նման միապետություններ չկան։

Թեոկրատիաան կառավարման մոդել է, որտեղ բարձրագույն հոգևոր ու աշխարհիկ իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին: Աստվածապետական իշխանության օրինականեր են Վատիկանը և Իրանի իսլամական հանրապետությունը, որտեղ իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին: Հռոմի պապերի թեոկրատական իշանությունը սկսվեց 756թ., երբ Պիպին Կարճահասակը պապերին տվեց հողատարածք, որը առավել ամրապնդվեց Կառլոս Մեծի ժամանակաշրջանում:

Դեմոկրատիան դա ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է:Անմիջական է այն ժողովրդաիշխանությունը, երբ հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներն ընդունում են անմիջականորեն բոլոր քաղաքացիները՝ հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով: Քանի որ հասարակական բոլոր գործերն ու հարցերը հնարավոր չէ լուծել անմիջական ժողովրդաիշխանության միջոցով, ուստի առաջանում է ներկայացուցչական ժողովրդաիշխանության անհրաժեշտությունը: Այս դեպքում հասարակական գործերը կառավարում, որոշումներն ընդունում են ժողովրդի կողմից ընտրված մարմիններն ու պաշտոնատար անձինք: 

Ավազակապետություն, կլեպտոկրատիա, քաղաքական համակարգ, որը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին։ Ավազակապետական իշխանությունները հիմնականում լինում են դիկտատուրաներ։

Օխլոկրատիան քաղաքական կամքի իրականացման ձև է, որտեղ իշխանությունը պատկանում է ամբոխին։Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջանների համար։

Արիստոկրատիա , պետական կառավարման համակարգ, երբ իշխանությունը պատկանում է մի խումբ մարդկանց, ովքեր համարվում են բարձրագույն խավի ներկայացուցիչներ` ազնվականներ։

Այս կառավարման ձևին բնորոշ են՝

  • ստրկություն
  • երկիրը ղեկավարում են «փիլիսոփաները»

Ազնվականության և օլիգարխիայի հիմնական տարբերությունը այն է, որ ազնվականության դեպքում առաջնորդը անում է այն ինչ բխում է երկրի շահերից, իսկ օլիգարխիայի դեպքում առաջնորդը առաջնորդվում է իր կամ իր շրջապատի շահերից ելնելով։

Հայոց լեզու -23․09․2021

  1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված:Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը:Պատանին,վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահուպ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը:Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը :Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների, ծեքծեքող գեղուհիների սերը:
Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ և անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը:Սպասեց, սպասեց, և բացող չեղավ:Բախեց նա վերստին, բայց,ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։
 

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացք բառերի արմատները գրիր։

 Սրարշավ –սուր,արշավ

Կնքեցին-կնիք

Ձգտելով -ձիգ

Ընչացք-ունչ

 3. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ- 1. Զանազան մրգերի խառնուրդ՝ որպես աղանդեր:
անթացուպ-հենակ,ձեռնապայտ
կռուփ- բռունցք
ակութ- Կերակուր եփելու օջախ:
 գեղմ- Բուրդ
 գուղձ-. Հողի կոշտ
 ամեհի-Անսանձ, անզուսպ, կատաղի
բռնազբոսիկ-Բռնի, անբնական, կեղծ
անբնական-. Ոչ բնական, բնության օրենքներին չհամապատասխանող
զգլխիչ-Դյութիչ
 արգասավոր-Արդյունավոր, բեղմնավոր
 ազնավուր- Ազնիվ, ազնվական
բագին- Եկեղեցու զոհասեղան
անդաստան-Հանդ, անդ
 խթան-Ազդակ, գործոն
բավիղ- Լաբիրինթոս

5. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր։

17-Պարտադրնաք

18-Փառատենչաք

19-Նրբահյուսկեն

21-Մարդավայելունչ

22-Կուսանոց

Քաղաքագիտություն

Պտության կառավարման ձևերը․

Նախագահական կառավարում ,կիսանախագահական կառավարում․-Կիսանախագահական համակարգ կառավարական համակարգ է, որտեղ նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում։ Պառլամենտական հանրապետությունից տարբերվում է նրանով, որ նախագահին ընտրում է ժողովուրդը։ Գոյություն ունի կիսանախագահայան համակարգի երկու ենթատեսակներ` վարչապետ-նախագահական և նախագահ-խորհրդարանական։Վարչապետ-նախագահական համակարգում, վարչապետը և կառավարությունը հաշվետու են խորհրդարանին։ Նախագահը ընտրում է վարչապետին և կառավարությանը, սակայն միայն միայն խորհրդարանը կարող է նրանց հեռացնել անվստահության քվե տալով։ Նախագահը իրավունք չունի հեռացնել վարչապետին կամ լուծարել կառավարությունը։ Նախագահը կարող է որոշ լծակներ ունենալ ազդելու վարչապետի և կառավարության որոշումների վրա։ Նախագահ-խորհրդարանական համակարգում վարչապետը և կառավարությունը հաշվետու է նախագահին և խորհրդարանական մեծամասնությանը։ Նախագահը ընտրում է վարչապետին և կառավարությանը, սակայն նրանց պետք է օգնի նաև խորհրդարանական մեծամասնությունը։ Վարչապետին կամ կառավարությանը կարող է հեռացնել նախագահը, կամ խորհրդարանը անվստահության քվե տրամադրելով։ Այս համակարգը շատ մոտ է նախագահականին։

Սահմանադրական միապետություն․

Բացարձակ միապետություն․

Աստվածապետություն․

Դեմոկրատիա․

Ավազակապետություն․

Օխլոկրատիա․

Տիրանիա․

Հայոց լեզու

Հայոց լեզու և խոսքի մշակույթ

Լեզուն հասարակական կարևոր իրողություն է, որն ունի հաղորդման, արտահայտման, ճանաչողական գործառույթներ։ Գիտնականները միշտ էլ ուսումնասիրել են լեզուն, բացահայտել նրա տարբեր հատկանիշները։ Պատմական տարբեր
շրջաններում լեզուն տարբեր մոտեցումներով է ուսումնասիրվել։ Հնում լեզուներն ուսումնասիրում էին առանձին-առանձին՝ իրենց կառուցվածքային տարբեր հատկանիշներով։ Սակայն ուսումնասիրությունների ընթացքում ի վերջո պարզ դարձավ, որ տարբեր լեզուների միջև կան մի շարք նմանություններ, և 19-րդ դարի սկզբին Եվրոպայում ձևավորվեց համեմատական լեզվաբանության տեսությունը։ Գիտնականներն ապացուցեցին, որ նախկին քիչ թվով լեզուներից հետագայում առաջացել են նորերը։ Այս հիմունքով առանձնացվեցին մայր լեզուները և նրանց ճյուղավորումները։ Մայր լեզուն իր ճյուղավորումներով կազմում է լեզվաընտանիք, օրինակ՝ հնդեվրոպական, իբերակովկասյան, ֆիննաուգրական և այլն։ 19-րդ դարում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպացի շատ լեզվաբաններ (Հ. Պետերման, Ֆ. Վինդիշման, Ֆ. Բոպպ, Ֆ. Մյուլլեր և այլք) հայերենը համարեցին հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի լեզու։ 1875թ. լույս տեսավ գերմանացի նշանավոր լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանի «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը, որով նա ապացուցում էր, որ հայերենը, թեև մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ, սակայն առանձին ճյուղ է և սերում է հենց մայր լեզվից։ Կենդանի լեզուները հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց զարգանում ու փոփոխվում են։ Ուսումնասիրողները լեզուների զարգացման ընթացքը սովորաբար բաժանում են փուլերի։ 5-րդ դարից, այսինքն՝ այբուբենի ստեղծումից հետո հայերենն անցել է զարգացման երեք շրջան՝ գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն հայերեն (12-16-րդ դդ.) և աշխարհաբար (17-րդ դ. մինչև մեր օրերը)։ Աշխարհաբարն իր զարգացման ընթացքում երկփեղկվեց, և այսօր կա երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն։Արևելահայերենն ու արևմտահայերենը իրարից տարբերվում են հնչյունական, բառային և քերականական որոշ հատկանիշներով։ Արևմտահայերենում տեղի է ունենում որոշ խուլերի ձայնեղացում (պ, կ, տ, ծ, ճ հնչյուններն արտասանվում են բ, գ, դ, ձ, ջ) և ձայնեղների շնչեղ խլացում (բ, գ, դ, ձ, ջ հնչյուններն արտասանվում են փ, ք, թ, ց, չ) , արևմտահայերենը չունի ներգոյական հոլով, բացառականըարևելահայերենում կազմվում է –ից վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքից), իսկարևմտահայերենում՝ -է վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքէ), սահմանականեղանակի ներկան արևմտահայերենում կազմվում է կը- մասնիկով (օրինակ՝ արևմտահայերենի կգրեմ-ը համապատասխանում է արևելահայերենի գրում եմ բայաձևին)։ Արևմտահայերենում գործածվում է մը անորոշ հոդը՝ մարդ մը։
Գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել և ունեն բարբառներ: Հայերենի բարբառները, ըստ Հրաչյա Աճառյանի դասակարգման, բաժանվում են կը,ում, ել ճյուղերի, նայած թե որ բարբառում սահմանական եղանակի ներկան ինչ
մասնիկով է կազմվում։ Լեզվում առանձնացվում են տարբեր բաժիններ՝ հնչյունաբանություն, բառագիտություն և քերականություն, որն ունի երկումեծ ենթաբաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն։ Հնչյունաբանության մեջ ուսումնասիրվում են լեզվի հնչյունները, դրանց արտասանության և գրության հատկանիշները, փոփոխության առանձնահատկությունները, վանկը, շեշտը և այլն։ Բառագիտության մեջ ուսումնասիրվում են լեզվի բառերը, դրանց կազմության (պարզ, բարդ և այլն), ձևաիմաստային (հոմանիշ, հականիշ, համանուն,
հարանուն) հատկանիշները և այլն։ Ձևաբանության մեջ ուսումնասիրվում են խոսքի մասերն ու նրանց քերականական հատկանիշները (հոլովում, խոնարհում, հոգնակի թվի կազմություն և այլն)։ Շարահյուսության մեջ ուսումնասիրվում են բառերի ու նախադասությունների կապակցման միջոցներն ու եղանակները, կապակցական տարբեր հարաբերությունները, բառակապակցության ու նախադասության անդամների պաշտոնները։

Գործնական աշխատանք
1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային
շրջանի զարգացման փուլերը։
1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրերը)
2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ
դարիցմինչև մեր օրերը)

3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ
դարից մինչև մեր օրերը)
4. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրեր)

2։ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
1. իբերակովկասյան
2. դրավիդյան
3. հնդեվրոպական
4. Ֆիննաուգրական

3։ Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞
փուլ է անցել:

1. հինգ
2. չորս
3. երեք
4. երկու

Առաջադրանքներ:

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձ….թ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։


3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։


4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։

Ակունք – 2 ձայնավոր, 3 բաղաձայն,
բարձունք – 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
խճանկար – 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
անդունդ – 2 ձայնավոր, ձբաղաձայն,
հրաժեշտ – 1 ձայնավոր, 6 բաղաձայն,
պայթյուն – 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
դաստիարակ – 4 ձայնավոր, 5 բաղաձայն,
մանրէ – 2 ձայնավոր, 3 բաղաձայն,
սրբատաշ – 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
հյուլե – 1 ձայնավոր, 4 բաղաձայն,
անընդհատ – 2 ձայնավոր, 6 բաղաձայն,
սրընթաց – 1 ձայնավոր, 6 բաղաձայն,
մերթընդմերթ – 11 բաղաձայն,
մտավոր – 1 ձայնավոր, 5 բաղաձայն,
դազգահ – 2 ձայնավոր, 4 բաղաձայն:

Books vs Movies:

Most of the time books are better than movies. Books can let you imagine the setting or events happening in the story. They are also more detailed than movies because movies sometimes leave out some important details. In some movies, they switch up the characters because in the book they are different and totally the. When we read a book, we tend to visualize the characters a certain way and in movies they don’t look like the way we want them too. Movies tend to last about two hours and books take their time and last longer. Movies rush things so that they can end it fast and there. Not everyone has access to movies or can afford going to movie theatres but books can be borrowed at the library or from a friend. People who like reading books will understand. Why it is important to read books. People who don’t like reading would prefer watching a movie based on the book.