Կարողությունների ստուգատես. Պարսկերեն

Երբ տեղափոխվեցի Ավագ դպրոց, ընտրությամբ գործունեությունս պետք է որոշեի և անվարան ընտրեցի պարսկերենը, քանի որ մինչ այդ ես երկու տարի էր, ինչ պարսկերեն էի սովորում։ Ուսուսչուհիս ընկեր Դիանան է, յուրահատուկ, բարի, ընկերասեր։ Երբ իմացա, որ նա է ուսուսչուհին, շատ էի ոգևորվել։ Լեզուն հեշտ է և պարզ, այն կարող է սովորել յուրաքանչյուր մարդ, չնայած նրան, որ աջից ձախ են գրում և կարդում: Իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր, ընդունել շատ հյուրեր թե հայ, թե իրանցի: Արդեն ունենք իրանցի ընկերներ: Խումբը շատ հավես է, յուրահատուկ, հումորով… Ընկեր Դիանան ինձ համար ոչ միայն ուսուցիչ է, այլ նաև ավագ ընկեր։ Ընկեր Դիանան իսկական ուսուցիչ է, ով տվել է մեզ միշտ լավ խորհուրդներ։ Ճիշտ է, միգուցե ապագայում չդառնամ պարսկերենի մասնագետ, բայց ամեն դեպքում շատ կարևոր է իմանալ մեր տարածաշրջանի լեզուները։ Ունեցել ենք շատ հավես նախագծեր տարվա ընթացքում։ Մեր խմբով ունեցել ենք հավես ճամփորդություններ։ Դպրոցս, ամեն ինչ կարող եմ մոռանալ, բայց երբեք իմ ընկեր Դիանային չեմ մոռանա։ Իսկապես շա՜տ ուրախ եմ, որ ունեմ նման ուսուցիչ։ Սիրում եմ ձեզ շա՜տ:

Homework

Ex.N1.Cristopher asked me if I wanted to dance.

Betty wanted to know when I had come.

Mark asked me If John had arrived.

Ronald asked me where Maria parked her car.

Elisabeth asked me If I had watched the latest film.

Mandy wanted to know If she could help me.

Andrew asked me If Mundy whould have lunch with Sue.

Justin asked me what I was doing.

Frank wanted to know how much pocket money Lisa got.

Anne asked If she had to do the shopping.

Ex.N.2Henry said that he would be late.

Victoria said that Don whould meet Tim at five.

Mum told me thet the boys whould repair the bike.

Dad mentoned that Sue whould invite all her friends to the party.

Lucy told me that the theachers whould ask questions.

Alexander said that the cat whould not climb the tree.

Alisha told me that she would phone her friend.

Ian said thet they would buy new furniture.

Ron and Cliff told me that they would learn new phrases.

Jeremy remarked  they wouldn’t drink coffee.

Ex.N3.Helen said that she spoek English and Spanish.

Ken said that Joy often read comics.

Hary and Maria told me that they went swimming in the lake .

Madison remarkedthat he was tired.

Amy told me that the boys always wore jeans.

Oliver and Noah mentioned that their smartphones didn’t workt.

Lisa said that Alan somtimes met friends.

Andrew said that he really loved his moped.

Nick remarked that I had a fast car.

Jodie told me that my dogs were cute.

Ex.N4.Jenny said that she was coming down.

Jamy told me that she was telling a Joke.

Ken said Jack was having a brekfast.

Mavis remarked that the dog was funing after the cat.

Peter said that he was playing the piano.

Zack mentioned that I was drinking tea.

Ella remarked that I was not raining.

Jacob said that Riley was checking the computer.

Owen told me that they weren’t watching TV.

Nona said that he was learning spanish words.

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Նամակը հուզիչ էր ,բայց միևնույն ժամանակ հասկանալի բոլորին:Չարլին պատմում էր իր կյանքի մասին ,խորհուրդներ տալիս և խնդրում ,որպեսզի չմոռանա այդ մասին:Նամակում հիմնականում խոսվում է փողի և արժանապտվության մասին:Չարլին Ջերալդինային փորձում էր հասկացնել, որ նա չպետք է մտածի միայն իր մասին և բեմ բարձրանալուց նա չկարծի, որ ամենալավն է։ Նա ասում էր, որ կան Ջերալդինայից ավելի գեղեցիկները, ավելի հպարտները ու ավելի լավերը։ Եվ նա պետք է միշտ հիշի, որ բոլորն այնպիսին են, ինչպիսին նա է։ Նամակում Չապլինն անընդհատ նշում էր, որ աղջիկը ընկալի այն ամենը ինչ նա ասաց։

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:Չարլի Չապլին

Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը: Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին. Ես քո հայրն եմ, Ջերալդինա:Ես`Չարլին, Չարլի Չապլինը: Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»: Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա…ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա…ողորմածություն հայցում… Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում: Ավելի լավ է խոսենք քո մասին: Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին…Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է: Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին: Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը: Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն: Մարդիկ գետնի վրա ավելի՛ անհաստատ են, քան լարախաղացները՝ երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին… Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը: Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ: Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին: Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ: Փորձիր և դու:Համբուրում եմ քեզ:Չարլի:

Essay: My high school “experience”

I studied at the Mkhitar Sebastatsi Educational Complex from an early age and will continue my studies until the 12th grade.But when I first came to high school, I was very scared.I was always thinking about my exams and lessons, but it was a pointless stress.I’m not lying, I mean, it was really hard to get into high school.You have a great responsibility,I had to learn about high school life.We had a lot of projects, meetings.Those who have yet to come to high school, do not be afraid of exams.When you are afraid, you cannot pay attention to your lessons.Always plan your day, always try to do your homework, don’t be lazy and do everything at the right time.The year was a difficult for me, I didn’t have time for my lessons, classes, dancing, figure skating, etc…If you go to high school and have problems contact your teachers, I’m sure they will help you.You have to help each other.
In your free time, read a lot of books, learn a lot, that’s what you learn for yourself.All this was really important!

Сочинение: Чего надо добиваться в жизни. Мои победы. Планы на будущее





В чем смысл жизни,если у вас нет цели или целий?У каждого есть цели в этой жизни,и они должны быть достигнуты.У меня есть цели,и я сделал не которые из них.Я пошел по фигурному катанию ,танцевал и выучил грузинский и скоро начну рисовать.Но я не лябля говорить о своих будуших целях.Я понимаю ,что нет человека,у которого нет целей ,и если у него нет своей жизни ,он становится грустным и неинтерецным .Мы говорим ,что не можем этого достичь но такого нет.Извините ,я не могу сказать вам эти слова,если у вас есть цель.Помните ,что вы всегда можете…

Сочинение: Искусственном интеллекте

Искусственный интеллект – это наша планета, которая угрожает нам в будущем.
Теперь люди создают роботов, которые работают вместо нас, думая о том, что люди должны делать.Мы никогда не думали об этом, мы никогда не думали, что роботы однажды захватят мир, что однажды они начнут думать и делать это вместо людей.Мир развивается день ото дня.Людей не волнует эта тема, они думают, что такого не может быть на земле, но это не так, все уже началось и, возможно, однажды роботы заменят весь мир.

English: Homework for 08.03.2020

Grammar Points Direct Indirect Speech

1. “He works in a bank” She said that he worked in a bank.
2. I didn’t go to the party” She told me that she had not gone to to the party.
3.“We went out last night” She told me they went out previous night.
4.“I was waiting for the bus when he arrived” She told me that she had been waiting for the bus when he arrived.
5. Who was that beautiful woman?” She asked me who that beautiful woman was.
6. “How often do you go to the cinema?” She asked me how often did I went to the cinema.
7. “Do you live in London?” She asked me if I live in London?
8. “Did he arrive on time?” She asked me if he arrived on time?
9. Please help me carry this” She asked me to help her to carry this.
10. Could you please open the window?” She asked me to open the window.

English: Homework for 02.04.2020

NEF Student’s Book.  Grammar  Reported Speech. slide 142 ex 6A/a,b

a. complete the sentences using reported speech

  1. I’ll call the manager. The waiter said he would call the manager
  2. I’ve passed all my exams. Jack said he had passed all his exams
  3. You should get to the airport early. They said that we should get to the airport early
  4. I may be late. Jack said he might be late
  5. I didn’t tell anybody. Mary said she hadn’t told anybody
  6. Can you help me? She asked us if we could help her
  7. Do you want to dance? He asked me if I wanted to dance
  8. Have you been here before? I asked her if she had been there before
  9. What music do you like? She asked me what music I liked
  10. Where’s the nearest bank? I asked her where the nearest bank was.

b. complete the reported imperatives and requests

  1. Be quiet! The teacher told us to be quiet
  2. Please don’t smoke. I asked the taxi driver do not smoke.
  3. Open your mouth. The dentist told me to open my mouth
  4. Don’t tell anyone. Melinda told us not to tell anyone
  5. Could you show me your driving licence? The police asked me to show him/her my driving licence
  6. Please switch off your mobiles. The flight attendant told us to switch off our mobiles
  7. Don’t eat with your mouth open. I told my daughter not to eat with her mouth open
  8. Can you bring me the bill please? He asked the waiter to bring him the bill
  9. Get off at the next stop. The bus driver told me to get off at the next stop
  10. Don’t wait. Our friends told us not to wait

English homework: 16.03.2020

James Forsyth has decided to abandon  his second attempt at swimming the English Channel after breaking his ankle in a cycling accident. His decision to postpone this attempt came after a two week holiday mountain biking in Majorca with his wife. His first attempt was also unsuccessful and he is unlikely to be back training for quite a few months. He said in a recent interview that he had not yet decided whether to try one more time, but denies losing total interest in the project. ‘I aim to raise money for a local charity’ he explained. He continued by saying that if he could manage to find the
time, he would do a lot more charity work.