Սևանա Լճի հիմնախնդիրը

Այսօր գրեթե ամբողջ աշխարհը ջրի սակավության խնդիր ունի: Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները, ինչը հանգեցնում է նրան, որ ապագայում  խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը: Հայկական լեռնաշխարհում գտնվող Սեւանա լիճը հայտնի է իր քաղցրահամ ջրերով, բայց այն հիմնախնդիրները, որոնք հանգիստ չեն տալիս լճին,   մեծ վտանգի տակ են դնում վերջինիս գոյությունը: Լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասում՝ ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր,  ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ 20.2 մ-ով: Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում:

 Ջրի մակարդակի իջեցումր նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան  հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այս շերտը թույլ չի տալիս, որ տիղմը խառնվի լճին, բայց, քանի որ, լճի ծավալը օրեցօր նվազում է, ապա խախտվում է նաեւ այս շերտի գործառույթները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-ի ընթացքում Օգոստոսի 10-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր: Այս տարի Սեւանա լճի մակարդակը կազմում է 1900.61մ: Վերջին 10 տարվա ընթացքում Սեւանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 2008, 2012, 2014, 2017 թվականներին: 2017 թվականին Սեւանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Այս ամենը, իհարկե, չմնաց անհետեւանք. լճի ջուրը սկսեց պատվել կապտականաչ ջրիմուռներով:

ՀՀի հողային ռեսուսնեի

Հողերի պահպանություն, Հողերը դեգրադանում են մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության հետևանքով և բնական ճանապարհով՝ էրոզիայի, աղակալման, ճահճացման, օգտակար հանածոների ոչ ռացիոնալ արդյունահանման, քաղաքների, արդյունաբերական ձեռնարկությունների, ճանապարհների, շինարարական օբյեկտների սխալ պլանավորման, հողերի քիմիական աղտոտման և այլ պատճառներով։ Հայաստանում հողերի պահպանության հիմնական ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է՝ հողի վերին բերրի շերտը դեգրադացումից և հողատարումից պաշտպանելու համար։ Հողատարման երևույթների զարգացմանը նպաստում են վերընթաց գոտիականությունը, ռելիեֆի մասնատվածությունը, բարձրությունների տատանումները՝ լանջերի թեքությունները, արոտավայրերի գերշահագործումը, սխալ անտառհատումները, հողի ոչ ճիշտ մշակումը, մակերևութային հոսքի չկարգավորվածությունը և այլն։ Հայաստանում տարբեր աստիճանների էրոզացված են հողերի ընդհանուր տարածքի 47 %-ը, մշակելի հողերի՝ 26 %-ը, որի հետևանքով կորսվում է հողի սննդարար շերտի 25 %-ը։ Հողատարման երևույթներն առավել ուժեղ են Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզերում, համեմատաբար նվազ՝ անտառային գոտում ու Շիրակի մարզում։ Հայաստանում և Արցախում հողբարելավման միջոցով հնարավոր է պայքարել հողերի վատթարացման պատճառների, հաճախ նաև հետևանքների դեմ։ Հայաստանում և Արցախում հողերի պահպանությունն իրականացվում է պետական և տարածքային ծրագրերին համապատասխան՝ պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին, իսկ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի և Արցախի Հողային օրենսգիրք։

ՀՀի բնակլիմայական պայմանները

Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:

Ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձային

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։

Կլիմայական մարզեր և վերընթաց գոտիներ

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։

Բնական միջավայրի մարդածին աղտոտումը


Երկիր մոլորակի աշխարհագրական թաղանթը և, մասնավորապես, կենսոլորտը միակ նպաստավոր միջավայրն է, որտեղ ծագել և զարգանում է մարդկությունը: Բայց հենց մարդկությունն է, որ իր գործունեությամբ խախտում է այդ միջավայրի հավասարակշռությունը, աղտոտում է միջավայրը, դարձնում պակաս նպաստավոր, իսկ առանձին դեպքերում էլ` աննպաստ և ուղղակիորեն մարդկանց կյանքի համար վտանգավոր:Աղտոտում է կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում` մարդկանց գոյության պայմանների վատթարացմանը:
Բնական միջավայրի աղտոտումը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդածին:Բնական միջավայրի ներկայիս վատթարացման գլխավոր և առավել վտանգավոր պատճառը մարդածին աղտոտումն է և կապված է մարդու արտադրական գործունեության բացասական հետևանքների հետ:Բնական միջավայրի մարդածին աղտոտման աղբյուրները, բուն աղտոտիչները և դրանց հետ էլ կապված աղտոտման տեսակները բազմազան են:Տարբերում են աղտոտման 3 տեսակ` ֆիզիկական, քիմիական և կենսաբանական, թեև դրանք հաճախ միասնական ձևով են հանդես գալիս:Ֆիզիկական է կոչվում այն աղտոտումը, որի հետևանքով փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ` ջերմությունը, խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը, էլեկտրամագնիսականությունը:
Քիմիական աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով` միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար:Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման:

Բնական ռեսուսներ

Օգտակար հանածոները կամ հանքային ռեսուրսները երկրակեղևի օրգանական և անօրգանական ծագման ապարներն են, որոնք ըստ ծագման լինում են հրային կամ մագմատիկ, նստվածքային (օրգանական և անօգանական), փոխակերպային կամ մետամորֆային: Օգտակար հանածոների խմբերը 

հրային, օր՝ տուֆ, բազալտ, խարամ, անդեզիտ և այլն նստվածքային՝ նավթ, բնական գազ, տորֆ, այրվող թերթաքար (oրգանական), կերակրի աղ, կավ, ավազ  (անoրգանական):փոխակերպային (մարմար, գնեյս)
տուֆGraphic29_2.jpgնավթБез названия.jpgմարմարmarbles_slabs_morwad.jpg

 Հետևաբար՝ պետք է շատ խնայողաբար օգտագործել բնության այս «պարգևները»:Ըստ առաջացման (ծագման) բնույթի առանձնացվում են հանքային (օգտակար հանածոներ), հողային, կենսաբանական (բուսական և կենդանական), ջրային, կլիմայական, ինչպես նաև հանգստի (ռեկրեացիոն) ռեսուրսներ: 
Հատուկ տիպի ռեսուրս է հողը, որն ըստ էության վերականգնվող ռեսուրս է: Բայց այդ վերականգնումը չափազանց դանդաղ է ընթանում: Ընդամենը 1 սմ հաստության շերտի գոյացման համար երբեմն պահանջվում են հարյուրավոր տարիներ: 

բնակ.ռես-ըստ սպառման.jpg

Հողն անհրաժեշտ հիմք է կենսոլորտի գոյության ու զարգացման, ինչպես նաև մարդկությանը  սննդով ապահովող գյուղատնտեսության զարգացման համար: Մշակովի հողերը տալիս են  մարդկությանը անհրաժեշտ սննդամթերքի 88%-­ը, որպես արոտավայրեր օգտագործվող հողերը` 10%-­ը, իսկ մնացած 2%-­ը բաժին է ընկնում անտառներին: 
Գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտ նախադրյալ են բույսերի աճն ու զարգացումն ապահովող կլիմայական պայմանները (ջերմության քանակն ու տարեկան ընթացքը,  տեղումների քանակը, դրա սեզոնային բաշխումը): Կլիմայական պայմաններով են որոշվում տարբեր մշակաբույսերի տարածման սահմանները: Ստորև տրված են բնական ռեսուրսների մի քանի նմուշներ: 

ագաթ.jpgագաթ1487671853_ac886598e0536ff4c6ec288a8d29afe7.jpg  զմրուխտ       rtut.jpg սնդիկ  shutterstock_360842810.jpgկավ       
торф_низинный.jpgտորֆneft4.jpgնավթScreenshot_1.pngտուֆsulfur-eecue_22855_hstg_l.jpgծծումբ
07031_20120901_1068366023.jpgկենսաբանական ռեսուրսներshutterstock_130568990.jpgմակընթացային էներգիա

Էկոլոգիա։Շրջակա միջավայրի քիմիական աղտոտում․․․

Մեզ շրջապատող հիմնական խնդիրներից մեկը շչջակա միջավայրի քիմիական աղտոտումն է ։Առաջնայինը քիմիական աղտոտիչները առաջանում են բնական և մարդածին գործընթացների արդյունքում։Այդ իսկ պատճառով մենք պետք է զգուշորեն օգտագործենք փոշիները, լվացող միջոցները և մաքրող միջոցները, սպիտակեցնող նյութերը, սննդային հավելումները և այլն:Քիմիական աղտոտումը վարակում է կենսոլորտի տարբեր մասեր, ուստի նպատակահարմար է առանձնացնել աղտոտման հետևյալ տեսակները.

  • մթնոլորտային – քաղաքներում և արդյունաբերական գոտիներում օդի վիճակի վատթարացում;
  • շենքերի, շինությունների, բնակելի և արդյունաբերական օբյեկտների աղտոտում;
  • քիմիական հավելումներով սննդի աղտոտում և փոփոխություն;
  • հիդրոսֆերայի աղտոտում. ստորերկրյա և մակերևութային ջրերը, որպես արդյունք, որոնք մտնում են ջրատարներ, օգտագործվում են որպես խմելու միջոցներ.
  • լիտոսֆերայի աղտոտում – ագրոքիմիայի կողմից հողի մշակման ընթացքում:

Հսկայական քանակությամբ աղբ է առաջանում քաղաքային կենտրոններում, հատկապես մեծ գերբնակեցված քաղաքներում: Եթե ​​այդ թափոնները պատշաճ կերպով չեն կառավարվում, դրանք կարող են աղտոտող քիմիական նյութեր ներառել շրջակա միջավայրի մեջ:

  •  Ծանր մետաղները հեշտությամբ փոխազդեցության մեջ են մտնում սպիտակուցների մոլեկուլների հետ, ինչը բերում է վերջիններիս գործառույթների խախտման: Առավել վտանգավոր են կապարը, կադիումը, սնդիկը

Հող

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Դեռևս անհիշելի ժամանակներից մարդն օգտագործել է հողը և աստիճանաբար ճանաչել նրա առաջացման ու զարգացման օրինաչափությունները: Բուսականության, ռելիեֆի և կլիմայական պայմանների մեծ բազմազանության շնորհիվ այստեղ հանդիպում են հողերի 14 ծագումնաբանական տիպեր, որոնցից 7-ը գոտիական են, և որտեղ գերակշռում են լեռնային սևահողերը, շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերը (տարածքի 42,5 %-ը): Մյուս 7-ը միջգոտիական են, որտեղ գերակշռում են մարգագետնասևահողերը, գետահովտադարավանդային, ճահճային, մարգագետնային, աղուտ-ալկալի և ոռոգելի մարգագետնային հողերը (տարածքի 6 %-ը): Անտառային հողերն զբաղեցնում են 697 հզ. հա (հանրապետության տարածքի 22,4 %-ը), անտառածածկ տարածությունները՝ 364 հզ. հա (11,7 %):Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:Համաշխարհային հողային ֆոնդի օգտագործման գլխավոր հիմնախնդիրը գյուղատնտեսական հողերի շարունակական վատթարացումն է: Որոշ հաշվարկներով՝ մարդկությունն արդեն կորցրել է մոտ 2 մլրդ հա բերրի հողեր: Հողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է, երբ հոսող ջրի ու քամու ազդեցությամբ քշվում-տարվում է հողի՝ հումուսով հարուստ շերտը, և լերկացած երկրակեղևը դառնում է գյուղատնտեսության համար ոչ պիտանի: Աշխարհում ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6–7 մլն հա պիտանի հող: Էրոզիան ուժեղանում է անտառահատումների, արոտավայրերի գերարածեցման հետևանքով: Հողային պաշարները կրճատվում են նաև աղակալման (տարեկան շուրջ 0,6 մլն հա) և քիմիական աղտոտման պատճառով: Դրանից առաջին հերթին տուժում են վարելահողերը:Աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀՀ-ում, խոշորագույն վտանգ է հողերի անապատացումը, որի գլխավոր գործոնը մարդու տնտեսական գործունեությունն է (գերարածեցում, անտառահատում, հողի ոչ ճիշտ մշակում): Հաշվարկված է, որ անապատացումն ընդգրկել է 900 մլն հա և սպառնում է ևս 300 մլն հա տարածքների (այս տարածքը կազմում է հողային ֆոնդի 7 %-ը): Անապատացման կանխումը հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համատեղ ջանքերով: 1994 թ-ին ընդունվել է «Անապատացման դեմ պայքարի » միջազգային համաձայնագիրը (ներկայումս անդամակցում է 180 երկիր, այդ թվում` ՀՀ), որի իրականացումը հնարավորություն կտա կանխելու այդ վտանգավոր երևույթի հետագա տարածումը:Առանց հողի մենք չենք կարող կյանք ունենալ;

Ջրի սպառման պաշարը

1 օրվա ընթացքում ծախսում եմ 3000-4000լ ջուր

Ջուր-5-7լ

Բամբակ-10000լ 1տարում-20000լ, 1 օր-55լ

Շոկոլադ 1կգ-17000լ 1օր-1300լ

Թեյ 1բաժակ-27լ 1օր-54-81լ

Սուրճ 1բաժակ-140լ 1շաբաթ-700լ, 1օր-100լ

Խնձոր, բանան և այլ մրգեր 1 հատը-50-70լ, 1օր-200-400լ

Կաթ 1բաժակ-200լ 1օր-300-600լ

Խոզի միս-6000լ 1օր-300լ

Հաց-600լ 1օր-50լ

Ձու 1 հատ-135լ 1շաբաթ-405լ, 1օր-57լ

Կարտոֆիլ 1հատը-25լ 1շաբաթ-175լ, 1օր-25լ

Բուրգեր, պիցցա 1հատը-2400լ, 1օր-400լ

Մակարոն, պաղպաղակ-60-69%

Տորթ, թխվածք, երշիկ-20-29%

Աշխարհագրություն տնային աշխատանք

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: Ֆրանսիան գտնվում է Արևմտյան Եվրոպայում:Ֆրանսիան ունի և՛ ծովային սահմաններ, և՛ ցամաքային:
  2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները;Հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:
  3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:Ունի ռազմական հզոր ներուժ և զարգացած տնտեսություն:
    Այն նաև գյուղատնտեսական ապրանքների կարևոր արտադրող է:
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ոֆ.pngղողող ջրային ավազանները:

Աշխարհագրություն Տրանսպորտ և կապ

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:1.Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների հումքի փոխադրումը, նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը։
  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն:Բեռնաշրջանառություն — տրանսպորտով փոխադրվող բեռերի քանակն է որոշ ժամանակում:

    Ուղևորաշրջանառություն ավտոմոբիլով փոխադրված ուղևորների թվաքանակն է։

3.ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞:

Հետաքրքիր😂