Պատերազմի դառը շունչը․․․

Մեկ երեխայի արտաունքն ավել թանկ է,քան պատերազմը,անկախ նրանից , թե այն ինչ  նպատակ է ունենում:Պատերազմ… Պատերազմ ամենավատ բանն է ,որ կարող է պատահել մարդկանց հետ:Որքան ցավ ու դառնություն է այս բառը կրում իր մեջ :Յուրաքանչյուր  դարաշրջանում  մարդիկ զգացել են ու զգում են պատերազմի ցավն ու դառը շունչը:  :Ցա՛վ,վա՛խ, անվերջ լսվող ճիչեր ու լաց ,կորուստներ,հազարավոր վիրավորներ ու զոհեր:Մեր ժամանակներում  գրեթե չկա այնպիսի ընտանիք ,ումից  այդ անիծված  պատերազմը  չի խլել մտերիմ մարդկանց:Իսկ մենք շատ բան զգացինք… Ինքներս մեր  մաշկի վրա զգացինք պատերազմի սարսափելիությունը, տեսանք այն ամենը, ինչը  միայն գրքերում կամ ֆիլմերում էինք տեսել,իսկ այնտեղ դժվարություններն այնքան հեշտ էր պատկերված:Մենք այդպես էլ դարերի ընթացքում դասեր չկարողացանք քաղել   պատմությունից, բայց հիմա ժամանակն  է եկել սովորելու: Դժվար է,  չափազանց դժվար է անկախ ամենինչից պետք է միշտ առաջ շարժվել, տեղում մնալով ոչնչի չենք կարող  հասնել…

Ընտանեկան իրավունք

Ի՞նչ է ընատնեկան իրավունքը ․․․

Ընտանեկան իրավունքն իրավունքի ճյուղ է, որը կարգավորում է անհատների ամուսնությունից և ընտանիքին պատկանելուց բխող անձնական և գույքային հարաբերությունները։ Ընտանեկան իրավունքի հիմնական աղբյուրն ընտանեկան օրենսգիրքն է։ Այն սահմանում է ամուսնանալու, ամուսնալուծվելու, ամուսնությունն անվավեր ճանաչելու կարգն ու պայմանները, ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև խնամակալության, հոգաբարձության, որդեգրման հարաբերությունները։

Ամուսինների անձնական իրավունքներն ու պարտականությունները

Ամուսիններն ունեն ազգանվան ընտրության իրավունք

Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն ընտրելու հարցում

Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է բնակության վայր ընտրելու հարցում

Ամուսիններն ունեն ընտանեկան կյանքի հարցերի համատեղ լուծման իրավունք։

Ամուսինների անձնական պարտականությունները

Ամուսինները պարտավոր ոն իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա։

Ամուսինները պարտավոր են նպաստել ընտանիքի ամրությանը

Ամուսինները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար

Ամուսնության իրավունք

Օրենքը սահմանում է ամուսնության երկու պայմա։ Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացողնորի փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքին հասնելը։ Կողմերից մեկի համար` 17, մյուսի համար` 18։ Ամուսնության արգելքներն այն հանգամանքներն են, որոնց առկայությամբ ամուսնության կնքումն արգելվում է։ Արգելվում է ամուսնությունն այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկն ամուսնության մեջ է գտնվում։ Չի թույլատրվում ամուսնություն մերձավոր ազգականների միջև, նույն հորից կամ նույն մորից ծնված եղբայրների ու քույրերի, որգեգրողների և որդեգրվածների միջև։ Ամուսնությունն արգելվում է նաև այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ։

Ընտանեկան իրավունք։Հարցեր

•Ինչ է ընտանեկան իրավունքը և որն է դրա հիմնական աղբյուրը

Ընտանեկան իրավունքը իրավունքի ճյուղ է, որը կարգավորում է անհատների ամուսնությունից բխող անձնական հարաբերությունները։ Ընտանեկան իրավունքի հիմնական աղբյուրն ընտանեկան օրենսգիրքն է։

•Ինչ է ամուսնությունը և որոնք են դրա հատկանիշները

Ամուսնությունը երկու անձանց կամավոր, իրավահավասար, փոխադարձ իրավունքներ և պարտականություններ առաջացնող միությունն է, որի համար անհրաժեշտ են ամուսնացողների համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը։

•Որոնք են ամուսնության պայմանները և արգելքները

Ամուսնության պայմաններ

Օրենքը սահմանում է ամուսնության երկու պայման։ Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացողների փոխադարձ հանաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հանելը։ Ամուսնացողնորից մեկի համար` 17, մյուսի համար` 18։

Ամուսնության արգելքներ

Ամուսնությունը չի թույլատրվում այն անձանց մինչև ՝եթե նրանցից որևէ մեկը ամուսնացած է ուրիշի հետ։Նաև ումուսնությունը չի թույլատրվում այն դեպքում ,երբ ումուսնություն ցանկացող զույգի մինչև կա բարեկամական ճյուղ։

•Որոնք են ամուսնության դադարման հիմքերը

Ամուսնության դադարման հիմք կարող է հանդիսանալ ՝

Ամուսիններից մեկի մահը․

Օրենքով հաստատված կարգով ամուսիններից մեկի մահը հաստատելու դեպքում․

Ամուսնալուծությունը․

•Որ դեպքում է ամուսնալուծությունը կատարվում արտադատական կարգով

Ամուսնալուծությու կատարվում է աչտադատական կարգով ,երբ ումուսնների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ կա փոխադարձ համաձայնություն։Գրանցող մարմինը կարող է ամուսնալուծությունը կատարել ամուսիններից հիման վրա, եթե մյուս ամուսինը`դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող, դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ, դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետում։

•Երբ է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով ,երբ ՝ամուսնության տարիներին միասին ձեռք են բերել համատեղ գույք,օրինակ ՝ ավտոմեքենա,տուն,և այլ արժեքավոր իրեր,և չեն կարողանում կիսել այն։Նաև երբ ծնողները չեն կարողանում որոշել երեխայի խնամակալության հարցը ,և առաջանում է վեճ։Նշեմ նաև ,որ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե ամուսիններից մեկը համաձայն չէ ամուսնալուծվելու, ամուսիններից մեկը խուսափում է ամուսնալուծությունը գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց։

•Ինչ հարցեր պետք է լուծի դատարանն ամուսնալուծության վճռով

Դատարանը պետք է որոշի անձնական և գույքային հարցերը,երեխայի խնամակալության հարցը ,ալիմենտի հարցը։

•Ով և ինչպես է ամուսնությունը ճանաչում անվավեր

Ամուսնությունը ճանաչվում է անվավեր դատարանի կողմից` լրենքով սահմանված շահագրգիռ անձանց պահանջի հիման վրա։ Անվավեր է ճանաչվում ամուսնության պայմանների, արգելքների խախտմամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև կեղծ ամուսնությունը։

•Որոնք են ամուսինների անձնական իրավունքները և պարտականությունները

Ամուսիններն ունեն ազգանվան ընտրության իրավունք, ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն ընտրելու հարցում, ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է բնակության վայր ընտրելու հարցում, ամուսիններն ունեն ընտանեկան կյանքի հարցերի համատեղ լուծման իրավունք։ Ամուսինները պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, ամուսինները պարտավոր են նպաստել ընտանիքի ամրությանը, ամուսինները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։

Հայոց լեզու

1․ Տրված նախադասությունների մեջ որոշիր՝ որն է երկրորդականը։
2․ Որոշիր երկրորդական նախադասության շարադասությունը։
3․ Որոշիր երկրորդական նախադասության կապակցման միջոցը եւ շարահյուսական պաշտոնը։

Կետ 2,3

7․ հետադաս, չնայած, զիջման պարագա

8․ նախադաս, թեև, զիջման պարագա

9․ հետադաս, որ, պատճառի պարագ

10․ հետադաս, որ, ուղիղ խնդիր

11․ հետադաս, որ, որոշիչ

12․ հետադաս, որ, նպատակի պարագա

13․ միջադաս, որ, բացահայտիչ

14․ հետադաս, որ, ուղիղ խնդիր

15․ հետադաս, որ, որոշիչ

16․ հետադաս, որ, բացահայտիչ

17․ հետադաս, որ, ուղիղ խնդիր

18․ հետադաս, որ, չափի պարագա

19․ նախադաս, որ,

20․ հետադաս, որ, նպատակի պարագա

21․ հետադաս, որ, որոշիչ

Չարենցի հետ։Նախագիծ

Նպատակը

  • կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
  • ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ

Խնդիրները

  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգության հետ
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում

Աշխատանքերս՝

<<Հուշեր հայրկիս մասին>>

Ձայնագրություն

<<Մահվան տեսիլ>>

Ձայնագրություն 2

Եղիշե Չարենց <>

<<Մահվան տեսիլ>> պոեմում Չարենցը պատկերել է հայ ժողովրդի ազգային պայքարի ուղին։Պոեմը գրվել են 1933 թվականին։

Կարծում եմ ,պոեմից ի սկզբանե պարզ է դառնում ,որ Չարենցը իրեն ուղեկից է ընտրում Վերածննդի դարաշրջանի իտալացի բանաստեղծ Դանթեին։

«Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,

Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը»:

Նրանք միասին նստում են «Մտածումի նավը» և նավարկում «Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով»: Նրանք նավարկում են հայոց պատմության անցյալով դեպի ներկան, որի ընթացքում հեղինակը  մեկ անգամ ևս վերանայում է հայոց պատմությունը: Պոեմում ընդգրկված է 19-րդ դարը և 20-րդ դարի սկիզբը: Այստեղ իրար են հաջորդում պատմական դեպքեր, կերտված են ազգային գործիչների կերպարներ, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքի փրկությանը: 

Բանաստեղծը և իր ուղեկիցը ձեռք ձեռքի բռնած մտնում են դժոխային մի անտառ, որտեղից լսվում է հառաչ, հեկեկանք, իսկ վերից «գունատ մի մահիկ» մահ ու սարսափ է տարածում իր լույսով: Դա խորհրդանշում էր Օսմանյան պետության զինանշանը:Նա պատմում է իր վառած խարույկի մասին, որից կայծեր են ցրվել աշխարհում, իսկ հիմա մարել է այդ խարույկը: Եվ նորից սկսում է փչել, որ բորբոքի խարույկը: Խոսքը մեծանուն վիպասան Րաֆֆու մասին է, որը գրել է «Կայծեր» վեպը ՝ հուսալով ազատագրական խարույկի մասին:

Պոեմում նրանց մոտենում է մի թափոր, որի միջից առանձնանում է մի մարդ՝ վիթխարի հասակով, գունատ, հսկա ճակատով, նման քահանայի, որը ինչ-որ աղոթք էր երգում, իսկ ձեռքին ուներ թիթեղյա մի գանձարան, որի վրա գրված էր. «Քաղաքական անոթ»: Չարենցը այստեղ ակնարկում է Ստեփանոս Նազարյանցին: Այս թափորի միջից առանձնանում էր մի պատանի, «որ ուներ իսկական սրինգ», և այդ սրինգով նա վշտի ու սիրո տաղեր էր նվագում՝ «Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ կանացի»: Այդ դալկահար պատանին Պետրոս Դուրյանն էր:՛

Նրանցից հետո երևում է «Սևասքեմ այրերի մի խումբ», որին առաջնորդում էր մոտ 60 տարեկան, փարթամ մորուքով վարդապետ.

«Նա կրծքին կրում էր աստղ, որ ցոլում էր ինչպես ադամանդ,

Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում բյուրեղե.

Իր հուժկու ձեռքերով, իբրև դարերից մնացած ավանդ,

Բռնել էր պարթև ծերունին և տանում էր թղթե մի շերեփ»:

Այս ծերունին Մկրտիչ Խրիմյանն էր (Հայրիկ): Չարենցը այս հատվածում ակնարկում է Բեռլինի վեհաժողովը, որտեղ մի շարք պետությունների անկախությունը վավերացվեց, իսկ հայկական հարցը տեղափոխվեց 61-րդ կետ և մնաց անորոշ:

Հաջորդ հատվածում Չարենցը ակնարկում է առաջին համաշխարհային պատերազմը՝ «Մոտենում էր այսպես հեռվից արշավանքը Արյան և Մահի »

Պոեմում տեսնում ենք նաև Սիամանթոյի և Վարուժանի այլաբանական կերպարները: Նրանք արևմտահայ պոեզիայի ներկայացուցիչներն էին, որոնք դարձան Մեծ եղեռնի զոհեր: Շատ բնութագրական են Սիամանթոյին նվիրված տողերը.

«Նա հո՜ղ էր հայցում՝ խավարին կարկառած ձեռքով իր քարե,

Եվ լու՜յս էր հայցում խավարից՝ իբրև դեղ աչքերին իր կույր… »:

Իրեն բնորոշ հանճարով է ներկայացրել Չարենցը Վարուժանին.

«Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,

Իր գյուղի արևի մասին, որ մորթել էին ցերեկով…

Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու հողի,

Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը արդար, —

Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում աղաղակ ոխի,

Եվ մոմե շրթերով քերթողի-սկսում էր նա նզովք կարդալ»:

Պոեմն ավարտվում է Հոկտեմբերյան հեղափոխության և Վ.Ի. Լենինի այլաբանական կերպարով: Չարենցը հույս էր կապում այդ հեղափոխության հետ, Լենինի գաղափարների հետ, որ պիտի լուծվեր հայկական հարցը, և իր հայրենիքը պիտի ի վերջո ստանար իր բաժին ազատությունը: Դա է պատճառը, որ Չարենցը պոեմն ավարտում է հետևյալ տողերով.

«Արդ՝ անցել էինք արդեն մենք Անցյալի մռայլ եզերքից,

Լայնահուն աշխարհն էր իմ դեմ՝ ողողված հրով փրկարար,-

Այն ոսկյա լապտերի լույսով ես դարձա Գալիքի երգիչ,-

Այդ լապտերը, օ՜վ Առաջնորդ, կփրկե աշխարհը արար… » :

Հուշեր Հայրիկիս մասին․․․

Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»

Չարենցի դուստրը ՝ Արփենիկը ,պատմում էր ,իր հիշողությունները իր հոր մասին,ցավոք նա ընդամենը նրան տսել է հինգ տարի։Հուզիչ էր ,բայց անյնքան հետարքիր էր ,երբ կարդում էի այն։Գրված է հինգ պարբերությունՊարբերություններն այնքան սիրով էր գրված հիշողությունները,որնք նա ունեցել էր։Օրինակ ՝ տոնածառ գնելը, հայրիկի հետ ժամանակ անցկացնելը ,շոկոլադ ուտելը։Ըստ ինձ ,այս հուշերի մասին գրելը շատ ծանր էր նրա համար ,չէ որ գուցե սա նրա համար ինչ-որ անձնական բան էր ։ Մտածում եմ, միգուցե Արփենիկը սա գրելուց հետո իրեն ավելի հանգիստ է զգացել: Ես շատ չեմ կարող խոսել այս ամենի մասին ու կվերջացնեմ՝ գրելով, որ սա շատ անձնական էր ու նույնիսկ ծանր էր կարդալ։

Կոմունիզմ

ժամանակակից Հայաստանում խոսել կոմունիստական գաղափարախության ու ուսմունքի մասին  բավական բարդ ու պարադոքսային խնդիր է,  քանի որ այն դուրս է գալիս զուտ ակադեմիական, ճանաչողական,  փիլիսոփայական ու քաղաքական խնդրի շրջանակներից՝ բախվելով հետխորհդային իրողությունների բերած հասարակական հարաբերություններին ու դրա թելադրած գաղափարախոսկան մոտեցումներին,  միանգամից հակադրության մեջ մտնելով հետխորհրդային իրականության հետ: 

Մի կողմից՝ խորհրդային փորձառությունը,  հիշողությունը դրա մասին, անհատական ու կոլեկտիվ նոստալգիան, մյուս կողմից էլ հետխորհրդային իրականությունը՝ կառուցված այդ հասարակագի փլուզման, դրա նկատմամբ ընդդիմության, հաղթանակի ու հակասովետականության վրա, որի հետևանքով վրա կոմունիզմի հարցը միանագամից  հայտնվում է «խորհրդայինի» ու «հակախորհդայինի» տիրույթում՝  այդպես ընկալվելով ու մատուցվելով քաղաքական հռետորաբանության մեջ, ԶԼՄ–ում  և այլն:  Ըստ այդմ էլ  այն կա՛մ ներկայացվում է, որպես անցյալ, կա՛մ էլ որպես ձախողված երևույթ:

Չնայած, որ կոմունիզմը երբեք իրականության մեջ գոյություն չի ունեցել, սակայն նույնականացվել է ԽՍՀՄ հետ,  թերևս այն պատճառով, որ այն կառուցելու դոկտրին էր հռչակված խորհդային երկրում ու այն կառավարվում էր համապատասխան անունը կրող կուսակցության   կողմից:

Սոցիալական արդարության, հավասարության, համերաշխության գաղափարները՝ հիմնված ընդհահուր սեփականության,  բարիքներից հավասար օգտվելու վրա, գալիս են դեռևս հին ժամանակներից՝ սկսած Հին Հունաստանից, այնուհետև  բնութագրական դառնում միջանդարյան Եվրոպայի մի շարք սոցիալական շարժումներում, իրենց դրսևորումներն ունենում նաև եկեղեցական կյանքում (օրինակ ֆրանցիսկյան միաբանություն և այլն), իսկ նոր ժամանկաներում՝ ասպարեզ գալիս արդեն իսկ սոցիալիստ ուտոպիստիների ինտելկտուալ ու հասրակական շարժումներ: