Հայոց լեզու

Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապերը իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները: 
Բաժանվում են երկու տեսակի․

Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն  և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)

Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:

Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են  գերադաս՝ գլխավոր նախադասությանը)։

Օրինակ՝ Գևորգի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:

Առաջադրանք

1Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը։

Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել: Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:

Աշարքիբոլորնախադասություններըհամադասականեն, քանիորդրանցմեջկանհամադասականշաղկապներ։

Բ. Մ. թ. ա.IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:

Բշարքիբոլորնախադասություններըստորադասականեն, քանիորնրանցմեջկանստորադասականշաղկապներ։

2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:

  • Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:համադասական
  • Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել: ստորադասական
  • Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին: համադասական
  • Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում: համադասական
  • Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը: համադասական
  • Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: համադասական
  • Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան: ստորադասական

3Կետադրիր տեքստը։ 

Գտիր բարդ նախադասությունները, որոշիր տեսակները։

Շարահյուսական վերլուծության ենթարկիր տեքստի բարդ նախադասությունները։

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը տիրելով Լիբիային և Եգիպտոսին իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը նա ուխտադրուժ էր արնախում և փառասեր։ / – 4 (ստորոգյալ) նախադասություն

Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է խուճապահար հասնում Հայաստան օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։/ – 2 (ստորոգյալ) նախադասությունԵթե լիներ խորամանկ դիվանագետ հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին այլև ապաստան է տալիս ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։/ – 3 (ստորոգյալ) նախադասություն Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ /  – 1 (ստորոգյալ) նախադասությունԱյդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։/ – 1 (ստորոգյալ)նախադասությունԴավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային Արտավազդին տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։– 1 (ստորոգյալ) նախադասություն

Լրացուցիչ

Տեքստ

Ոչ ոք չգիտե, թե երբ է կառուցվել այդ տաճարը և որ անար- ձեռքն է ավերակ դարձրել։

Գարնանը՝ հեղեղների ժամանակ, գետակը վարարում է և իր ընթացքի մեջ առնելով մեծ ու փոքր քարեր՝ առաջ է մղում իր աղմկահույզ ալիքները, շառաչում կիրճով մեկ։

Ուղղաձիգ քարաժայռերից մեկի կատարին՝ սեպաձև բարձունքի վրա կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։

Դա գյուղի հայտնի սրբավայրն է՝ Անտվածածինը, որ կառուցել են քրիստոնեական առաջին հավատացյալները՝ երկնակարկառ այդ բարձունքից առ Աստված ուղղելու իրենց սրտաբուխ աղոթքները, գաղտնի անուրջները։

Ոչ ոք չգիտե՝ երբ է կառուցվել այդ տաճարը և որ անար- ձեռքն է ավերակ դարձրել Աստծու տունը, ոչ մի գիր, ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։ Միայն ճարտարապետական հորինվածքն է որ ինչ-որ բան հուշում է։

Լեռնային մի նեղ արահետ այսօր էլ ջերմեռանդ ուխտավորներին առաջնորդում է դեպի ավերակ մենաստանը, որ նա հավատի կերոն վառի անցյալի փառքի այս տխուր մնացորդների վրա։

Առաջադրանք

  • ։

Հիշի՛ր

Անկանոն բայեր

Ժամանակակից արևելահայ գրական լեզվում խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող բայեր` 
առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել: 

Կան բայեր, որոնք չունեն խոնարհման մի շարք ձևեր և որոշ դերբայներ։ Այդպիսի բայերը կոչվում են պակասավոր։ Պակաս ձևերը լրացվում են այլ բայերով։ Հայերենի պակասավոր բայերն են՝ հուսալ, ցանկալ, լվալ, կենալ, արժել, կամ, գիտեմ, ունեմ, եմ։

 ՀՈՒՍԱԼ բայն ունի միայն անորոշ դերբայ (հուսալ) և ըղձական (հուսամ), ենթադրական (կհուսամ), հարկադրական (պիտի հուսամ), մասամբ էլ հրամայական եղանակների (հուսա՛) բայաձևեր։ Մյուս ձևերի համար գործածվում է ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆԱԼ հարադրական բայը։

 ՑԱՆԿԱԼ բայն ունի անորոշ դերբայ (ցանկալ) և ըղձական (ցանկամ), ենթադրական (կցանկամ), հարկադրական (պիտի ցանկամ) եղանակների բայաձևեր։ Մյուս ձևերում փոխարինում է ՑԱՆԿԱՆԱԼ բայը։

 ԼՎԱԼ բայը չունի անկատար դերբայ, այստեղից էլ՝ նաև անկատար ներկա և անցյալ ժամանակաձևեր։   Գրական չեն ԼՎՈՒՄ ԵՄ, ԼՎՈՒՄ ԷԻ և նման մյուս ձևերը։ Դրանց կազմության համար գործածվում է ԼՎԱՆԱԼ բայը։

 ԿԵՆԱԼ բայն ինքնուրույն գործածվում է միայն անորոշ դերբայով (կենալ) և հրամայական եղանակի բայաձևերով (կա՛ց, կացե՛ք)։ Սակայն որպես հարադրավոր բայերի բաղադրիչ՝ կարող է խոնարհվել մյուս ձևերով նույնպես․ ՎԵՐ Է ԿԵՆՈՒՄ, ԱՆՑ ԿԱՑԱՎ և այլն։

 ԱՐԺԵԼ բայն ունի անորոշ դերբայ և սահմանական եղանակի ներկա և անցյալ ժամանակաձևեր (արժեմ, արժեի)։ Պակաս ձևերը լրացվում են ԱՐԺԵՆԱԼ բայով։

 ԿԱՄ, ԳԻՏԵՄ, ՈՒՆԵՄ բայերն ունեն միայն սահմանական եղանակի ներկա և անցյալ ժամանակաձևեր (կամ, կայի, գիտեմ, գիտեի, ունեմ, ունեի)։ Պակաս ձևերը լրացվում են ԼԻՆԵԼ, ԳԻՏԵՆԱԼ, ՈՒՆԵՆԱԼ բայերով։

 ԵՄ բայը կոչվում է ԷԱԿԱՆ (երբ հանդես է գալիս լինել, գոյություն ունենալ նշանակությամբ, օր․՝ ԱՇՈՒՆ Է) կամ ՕԺԱՆԴԱԿ (երբ հանդես է գալիս որպես բայի եղանակային ձևերի բաղադրիչ)։ Ունի ներկա (եմ, ես, է, ենք, եք, են) և անցյալ (էի, էիր, էր, էինք, էիք, էին) ժամանակաձևեր։

Հայոց լեզու

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։

Ցախավել և ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։

Յուղում պատրաստել և յուղել։


5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։

Կարել ասեղով և կարղ են կատարել։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։

Սովորական հացի խմոր և ռեակցիա։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

Գոլ ջուր և գնդակով գոլ։

Այս բառերը տարբերվում են իրարից իմաստով։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ

Շենքի ու բանկային հարկ։


2. ավել գնել

ցախավել գնել և ավելի շատ գնել։


3. ոչխարի հոտ

Ոխարի խումբ և հոտ։


4. մետաքսի կտոր

Մի կտոր և կտորի տեսակ։


5. Նա ջրում է։

Նա ջրի մեջ է և նագտնվում է ջրում։


6. Նա գնում է։

Նա քայլում է և գնում։


7. Խավարում է։

Մթնել և խավարել։

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Կաթի երեսին սեր կա։

Նրանք միմյանց հանդեպ եր են զգում։


2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Նավից կետ տեսա։

Տետրիս մեջ կետ նշեցի։


3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Քույրս սիրում է քանոն նվագել։

Երկրաչափության համար քանոն է անհրաժեշտ։


4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Մեքենայի դողը ծակվեց։

Ցրտից սկսեցի դողալ։


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Այս երգի տոնը չափազանց բարձր է։

Հաջորդ շաբաթ տոն է լինելու։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ հրատարակությունը։
2. Այդ հրատարակչությունը լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ երախտիք ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների տեղիք տվեց։
5. Ամենուրեք փթթում էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան հովարով գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան թոթվեց ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու հրավեր էին ստացել։
9. Ջրատար խողովակի փականը նորոգեցին։
10. Վարպետը պատրաստականությամբ օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Հոմանիշ-հականիշ

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
ողորկ, համեստ, , դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Ստերջ- անպտուղ

Դյութիչ-հմայիչ

Վիթխարի-հսկայական

Բիլ- ծավի

Դժվար-խրթին

Պարպել- դատարկել

Տամուկ- խոնավ

Դրվատել- գովել

Հարթ- ողորկ

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

Օրինական- ապօրինի

Ամպոտ- ջինջ

Գագաթ- ստորոտ

Ամպոտ- ջինջ

Ուսյալ- տգետ

Խորդուբորդ- ողորկ

Անբասիր- արատավոտ

Փութաջան- ծույլ
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Վանո Սիրադեղյան/Ինձ մի ասեք՝ Պարոն/Վերլուծություն

Վ.Սիրադեղյանը հոդվածում պատմում էր հարևան երկրների դիմալաձևի մասին ,դրա առաջացման մասին,ինչպես նաև ծաղրում էր հայկական դիմելաձևը:Հոդվածում անհնար է չնկատել Վանո Սիրադեղյանի բարկությունը:Հոդվածում նա անհնդատ մեղադրում է մարդկանց ՝ինչ-որ մեկին մեղադրում էր նրա համար ,որ պարոն է ասում:Հոդվածում երկու հակասող մտքեր կաին:Մեկում ասում ,որ պարոնն իրենցից ինչ-որ մի մեծ բան չի ներկայացնում ,իսկ մյուսում էլ սկսում է ծաղրել պորոն դիմողներին:Նա անհնդատ բողոքում էր ,սակայն ոչ մի լուծում չէր առաջարկում…Այստեղ նահայերին ծաղրում նաև նրա համար ,որ շատ հաճախ օգտագործում են օտար ազգի դիմելաձևեր:Ըստ իս ,օտար լեզուներով դիմալձևերը օգտագործելը չեմ համարում տգիտության նշան:Մենք հայերենում ունենք շատ գեղեցիկ դիմելաձևեր ,օրինակ՝ տիարը,տիկը,պարոնը,օրիորդը և այլն:

Վանո Սիրադեղյան/Երկլեզու Հայաստան-անլեզու հայվան

Կարդացի Վ.Սիրադեղյան ՝ Երկլեզու Հայաստան-անլեզու հայվան հոդվածը:Հոդվածը շատ դուր եկավ ,և շատ արդիական էր մեր օրերում:<<Անգլերեն իմացողները գնացին Ամերիկա, ռուսերեն իմացողները գնացին Ռուսաստան, բայց Հայաստանը մնաց դարձյալ երկլեզվյան․ պետական լեզու դարձան Շիլաչու հայերենը եւ Ասկերանի ռուսերենը…>>Երբ ,որ մենք անկախացանք ,նոր անկախ Հայաստանը բախվեց նաև լեզվի խնդրին ,որին մինչ այսօր ականատես ենք լինում և շատ հաճախ առօրյաում օգտագործում ենք օտար բառեր:Վ.Սիրադեղյանը ակնարկի մեջ անդրադառնում է նաև այն քաղաքական գործիչներին ,ովքեր խեղավարելով երկիրը և կարողանալով խոսել մաքուր հայերեն,վատ օրինակ են ծառայում պատանիներին:Նույնիսկ այսօր հանդիպում են դեպքեր ,որ երկրի առաջնորդները ,չեն կարողանում խոսել մաքուր հայերենով:

Վանո Սիրադեղյան /Դուռը

Կարդացի Վանո Սիրադեղյանի Դուռը պատմվածքը:Վ.Սիրադեղյանը գլխավոր կերպարին բնութագրում հետևալ կերպ ՝ Մայիսը պուճուր ,հումորով տղամարդ էր ,իր քաշին մի երազանք ուներ ՝ Զապորոժեց առներ:Սակայն Մայիսի սոցիալական վիճակը չէր էր կարող նրան թույլ տար ,որ գներ:Նա երբեք ,չէր մտածել ,թե որտեղ է հիմնականում ծախսում իր գումարը:Եվ երբ նա իր որդուն բանակ է ճանապարհում ,սկսում է ընկնել մտածմունքների մեջ:Նա հասկանում էր ,որ այս ամենի պատճառը նրա հարբեցողությունն էր :Նա ինքն իրեն սկսում է մեղադրել ,որ նա լավ հայր չի եղել ,և չի կարողացել որդուն ,և իր ընտանիքին ապահովվել այն ամենով ինչ-որ ուրիշներն էին անում իրենց ընտանիքի համար:Եվ այդ մտածմունքների արդյունքում նա ընկնում է հիվանդանոց:Պատմվածը շատ դուր եկավ Մայիսն ամեն օր ինքնամեղադրությամբ էր զբաղվում ,մեղադրում ինքն իրեն օրնակ նրա համար ,որ եթե նա ծխախոտ կամ ալկոհոլ չգներ ինչքան գումար կարող էր խանյել և այդպես շարունակ:Ամփոփելով միտքս կասեմ ,որ շատ հաճախ նույնիսկ մենք ինքերս մեզ ենք մեղադրում մեր արածների կամ չարածների համար և սկսում են ինքնամեղադրությամբ զբաղվել այնքան ժամանակ մինչև չենք կարողանում լուծում գտնել:Նույնն էլ պատմվածքի մեջ էր…

Հայոց լեզու

Ր- Ռ
Կետերի փոխարեն գրել ր կամ ռ:
ա) Կռունկ, կրունկ (գարշապար), ջեռուցում, ջերմություն, երեսուն, եռօրյա, դռնապան,  դրկից, դրացի, ձեռք, ձեռբակալել, տարերք, տառասխալ, փրփրալ, կրթել, կրթնել, զմռսել, մրսել, թրթռալ, արտաշարժ, մուրճ, մերժելի, քարորդ, մուռումուռ, կերոն, ձիաքարշ, խորշակ, հառաչանք, շարժառիթ, գորշ, քառասուն, շղարշային, խուռներամ, հրհռալ, բուրվառ, ընձեռել, թառանչ, լպրծուն, հրճվանք, կարկառել, ականջալուր, լուռումունջ, հուռթի, մորթի, ճանկռել, ճռվողյուն, շրշրույն, մանրակրկիտ, ըմբռնել, մորթել, խռխռալ, պատրույգ, ճռճռալ, սևեռուն, փռշտալ, շահագրգռել, ջարդվել, արևառ, շառաչյուն, կրնկակոխ, փառափանծ. սառնադոնդող, սերտաճել, ձիարշավ, ուռչել, փոթկացնել, ժխոր, սրթոթալ, սրնքակալ, սրտատրոփ,  տարեխ, դրժել,  քուրջ, առնետ, անկիրթ, արծիվ, միառժամանակ,  ճառագայթ,  զարթնել, արծաթյա, ճառճատյուն, ճառախոս, կարկասել, կրպակ, քարուղի, փառասեր, քառասմբակ, պոռոտախոս:

Լրացնել բաց թողնված տառերը` ր կամ ռ:
Գարուն է կենսաթրթիռ վառվռուն գարուն: Մռափած բնությունը զարթնում է զարդարվում զարվառ գույներով: Կիրճերում լսվում է արջի ոռնոցը, վագրի ու առյուծի մռնչյունը, լպրծուն տիղմի մեջ գորտերն են կրկռում:  Վերադառնում են արագիլները գոտերը հորդանում, փրփռում: Թեև օդը սարառուն է գորշ, գանգուր ամպերը հաճախ են պատում երկինքը, գրգռում, անձրևում, միևնույն  է, տիեզերքն ապրում է գարնանային հրճվանք: Երեսուն տարի այդպիսի սառնամանիքներ, մառախուղ չէր եղել:  Եռօրյա դադարից հետո ամրոցամերձ հրապարակ են դուրս եկել զինավարժ պատանիները` հեծած ձիեր, որոնք կայտառ վրնջում են, և քամին փռփռացնում է նրանց բաշերը: Մարտիկները կռունկներով խթանում են ձիերին, ստիպում սլանալ: Պայտար Հովհաննեսը կրթնած պատին, նայում է ու քրթմնջում:
-Ախ դուք բարբարոսներ, անասունին  խնայել չգիտեք:
Մրթմրթում է, բայց և անբարբառ ժպտում: <<Ինչ կտրիճներ են,- խորհում է նա- քրտնաջանորեն մարզվեցին: Սիրտս մրմռում է, որ փոխանակ կրթվելու հայրենին շենացնելու` մարտի են դուրս գալու>>: Իսկ տղաները, ամեն կարգ մոռացած, թռչում են ջրերի վրայով, թրջվում, ուրախ հրհռում: Մերթ արշավում են` պարկով դեմքը ծածկած, մերթ պարկում ձիու փորի տակ, ապա բամբի վրա թռվռում, միմյանց գրգռում, թե ով կլինի, հաղթողը: Ատոմն արշավում է` ինչ-որ երգ մրմռալով գնելը, խոժոռ հայացքն ուղղած  ընկերներին, խոշոր ձեռքերում տապար, դիտում է մրցույթը: Վարժանքը կշարունակվեր, եթե հրապարակ չմտներ մի շքեղ կառք:

Հայոց լեզու

Ղ-Խ
Կետերի փոխարեն գրել ղ կամ խ:
ա) Աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դաղձ, բոխկ, դժխեմ, գաղտնիք, ներգաղթ, բախտավոր, կողք, աղքատ, ածխածին, պղպջակ, խրոխտ, սխտոր, նղերերգ, գողտրիկ, դժոխք, ծախսել, Վախթանգ, պղտոր, եղջյուր, հաղթանդամ, ժխտել, խրախճանք, մժղուկ, սրախողխող, գաղջ, գեղջուկ, մառախուղ, տաղտուկ, զեղչել, կխտար, արտասանդուղք, կեղտակորույս, ջրահեղձ, փղձուկ, ծաղկեպսակ, վխտալ, ոսկրաիտ, հաղթանակ, ժանտախտ, գաղտագողի, վախճան, ախտահանել, կախաղան, թախծամրմունջ, կաղկանձել,  տաղերգու, զղջալ, հաղթահարել, կմախք, շաղախել, սանդուղք, Սանդուխտ, հղփանալ, ճողփյուն, քաղքենի, սպանաղ, բաբախյուն, փեղկ, ուղտապան, ուղտադրուժ, ուխտահարվել, աղտոտ, Ախթամար կղզի, աղճատել, Շահանդուխտ, հախճապակի, հարբուխ, ցողաթաթախ, խեղանդամ, աղտ  հոխորտալ, ուղտ, խոզապուխտ:
բ) Եղծել, փղձկալ, թախծադեմ, կարմրախտ, թուղթ, շղթայակապ, գաղտնապահ, խլափեղկ, տառեխ, Հայկանդուխտ, հղկել, գաղտնի, փողկապ, ապերախտ, ծաղկանոց, անեղծ, փողհար, փոցխ, նախշուն, ախտորոշում, լխպոր, եղբայր, թղթատար, նախատինք, պանդուխտ, փողփողալ, եղյամ, փողք, երախայրիք, խեղկատակ, բքախեղդ, կեղծավոր, քաղհան, աղեխարշ, թախանձել, կողպեք, կթղա, ճեղքված, ձաղկել, ձախորդ, նախշազարդել, նախօրե, քաղց, հեղգ, կեղտոտ, ճղփալ, մանանեխ, հեղհեղուկ, ակնբախ, ծաղկատար, մեղկ, մեղք, աշխետ, աշխուժորեն, բոցամուփ, երկնամուխ, լախտ, ջախջախել, նախկին, թախտ, խիղճ, պաղպաջուն, հորդաբուխ, ճողոպրել, անմեղսունակ,  ապաբախտ, արնաշաղախ, արտագաղթ, գաղտնածածուկ,  ծաղկահյուս, շարժասանդուղք:

գ) Խեղդուկ, մթնշաղ, բախտ. մաղթանք, դշխուհի, մղկտալ, երաշխավորել, աղտեղություն, զմրուխտյա, վաշխառու, աղյուսակ, զեխություն, վաշխառու,  աղյուսակ, զեխություն, շեղբ, քաղցկեղ, բաղձալի, Ջավախք, բախել, շաղգամ, ըմբոշխնել, անհողդողդ, շեղջակույտ, տախտակամած, ուխտատեղի, ատաղձ, ողկույզ, ժխոր, չղջիկ, թախիծ, բաղկացուցիչ, թխահեր, գողթան երգեր, թխկենի, նողկալի, ապուխտ, ախտազերծել, սեղմել, սեղմիրան, թխվածք, շաղկապ, ողբերգակ, բախտակ, ողոքել, թուխպ, նախքան, թուխս,  պողտատ, ողջ, գաղթական, գխտոր, ողջագուրվել, դեղձ, քղանցք. շողք, ամբողջովին, առողջություն, նախշքար, ուխտափող, վախկոտ,  աղախին, միապաղաղ, գրատախտակ, խեղաթյուրված. աղանձ, գաղթօջախ, բարեբախտ, սանդղահարթակ, ծաղկեզամբյուղ, դժբախտ, թախծաժպիտ, թաքախտ, ուխտ, տուղտ:

Լրացնել բաց թողնված տառերը` ղ կամ խ:
Ասում են` կա դժոխք և դրախտ: Եթե  իրոք այդպես է, հավանաբար դրախտը գտնվում է Ջավախքում` հայտնի իր խրոխտ երկնամու լեռնաշղթաներով զմրուխտյա անդաստաններով, գողտրիկ, նախշուն ծաղկաստաններով, պղտոր գետակներով` սեղմված քարերի շեղջակույտերի արանքում: Ջուրը ճողփում է ափերին հղկում քարերը, կոչվում խեղդուկ ուր բուրում է  դաղձը: Լեռների ծերպերից, ժայռերի ճեղքերից դեպի Սարամո գետն են իջնում կխտարներ, եղջերուներ, թխկենիների բարձր ճյուղերին վխտում  են սկյուռներ, իսկ  սաղարթների միջից լսվում է դեղձանիկների քաղցրահնչյուն երգը:  Աճում է վայրի խաղողը` հյութեղ ողկույզներով: Նախկին աղքատ քողտիկների և  հյուղակների փոխարեն կտեսնես գեղեցիկ տներ` երկփեղկ պատուհաներով, տախտակամած պատշգամբներով և սանդուղքներով, որ կառուցել են այս լեռնաշխարհին ապավինած գաղթակաները: Դրանցից են քույր ու եղբայր  Վախթանգն ու Սանդուխտը: Դժխեմ բախտը թուրք ելուզակների զոհ  դարձրեց ծնողներին: Ապրում էին Վանա լճի  ափին` Ախթամար կղզուն դեմուդեմ հայրը ուղտապան էր, հաղթանդամ մի գեղջուկ: Ընտանիքով ուխտի էին գնացել Ախթաարի վանքը, երբ լսեցին ողբերգական լուրերը: Սկսվել էր նախճիրը: Շտապ վերադարձան նախքան փախչելը ընտանեկան գանձերն ու փաստաթղթերը թաքցրին գաղտնի մի տեղ կողպեքով փակեցին դարպասն ու եղկելի ջարդարարները սրախողխող արեցին ծնողներին, իսկ քույր ու եղբայր, հաղթահարելով քաղցը, աղքատությունը, զրկանքներ հասան Ջավախք` որպես նշխար իրենց հետ բերելով մի բուռ հող:

Հայոց լեզու

Ջ-,Ճ, Չ
ա) Զիջել, զեղչել, թռջել, գաջ, աչ, առջև, արջուկ, խառնիճաղանչ, կապարճ, խոճկոր, խոջընդոտ, ոչխար, ոչիլ, կառչել, կար, ակնակապիճ, կապիչ, կտրիճ, կտրիչ, սոչի, աղջամուղջ, անտերունչ, բարեհաճ, հաջողություն, աղջիկ,  առէջ, առողջություն, կոճկել, հառաչանք, այծեղջյուր,  վերջակետ, երկարաճիտ, լաջվարդ, շիճուկ, ընթացք, ամբողջ, Էջմիածին, գոջի, զոքանչ, էջկապ,  միջօրե, քրքիջ, ուտիճ, թարթիչ, պչրանք, պճնանք, անմիջապես, երջանկություն, բաղարճ, կճմթել,  փարչ,  քարչիկ, դարչնագույն, ջախջախել, վայրէջք, ողջույն, գաղջ, աղճատել, ճանճ, գրչատուփ, անզիճում, մեջբերում, տարեվերջ, միջամտություն, սկեսրոջ, մխրճվել, մեջտեղ, խրճիթ, աճպարար, աչալուրջ, կճղակ, նախճիր:,
բ) Գեղջուկ, ողջագուրվել, ալոճենի, թռչուն, գաղթօջախ, կնոջ, թրջոց, ծխամորճ, ընչաքաղց, վերջին, ստերճ, աջափնյակ, հախճապակի, նկարչական, պարկուճ, մինչև, միջև, առաջնորդ, իջնել, կոճիկ, ուռչել, ուռճանալ, հորջորջել, հռչակավոր, վարչական, առաջին, եղջերու, մաճկալ, բաճկոն, վերջաբան, աչքարաց, առնչություն, խռչակ, միջադեպ, մեջք, մահճակալ, ճռնչյուն, հաճել, հարճ, միջավայր, լայնալիճ, արջաբույն, միջօրեական, շուրջալ, բվեճ, մռնչյուն, կնճիթ, միջակ, անրջել, վերջիվերջո, փախչել, անաչառ, միջոց, մրջյուն, շուրջպար, որջ, կարիճ, ճղճիմ, չղջիկ, քուրջ, անջրդի, շեղջ, քրոջ, հաղարճենի, մարջան, կորչել, ամբողջություն աջլիկ, առաջարկություն, միջատ, առաջնորդարան, ճոճք, դաճվածք, աջակողմյան:

Լրացնել բաց թողնված տառերը` ջ ճ կամ չ:
Զիջելով կնոջս ու զոքանչիս ցանկությունը ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սոչի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք գաղջ բայց առողջարար օդով, լաջվարդ երկնքով պչրուհու սեթևեթանքով նազով սոչիներով ու նոճիներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղանջ  վարդաթփերով, գաճաճ ալոճենիներով, որոնց միջև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղջամուղջից մինչև ու գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն միջօրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախչում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռչկոտում են թրջում միմյանց մխրճվում տաք ավազի մեջ: Սոչիում հանգստացողը չի զղջա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղճատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղչ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դարչնագույն արջեր եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գոճիներով ու  խոճկորներով, այծեղջյուրներ, փղեր` երկար կնճիթներով, նեւյնիսկ  չղջիկներ բվեճներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրքջում են  քրթմնջում հառաչում, կառչում ճյուղերից, իջնում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վերջին հրաժեշտ տվեցինք Սոչիին:

Հայոց լեզու

Ձ, Ծ, Ց
Կետերի փոխարեն գրել ձ, ծ կամ ց:
ա) Վարձել, փղձկալ, որձկալ, հնձել, հունցել, կերցնել, կառուցել, հարցնել, վերցնել, կծկել, քաղցել, պղծել, թափանցել, դարձնել, եղծել, կեղել, պրծնել, թռցնել, ցնցել, ցնցալ,  ծածկել, մուել, կեծկլտալ, կայծկլտալ, առկայծել, ընթերցել, կոնել, վերանել, ռմբակոծել, փղձուկ, վաղանցուկ, տրցակ, վարձակ, արձակ, տաղասաց, հասարակաց, կատարածու, հարսնացու, հեռաձիգ, վաղանցիկ, լուցկի, լձկան, վարձկան, ձցածեղ, ձվաձև, խուրձ, պախուրց, տառամատույց, մտածմունք, մտացածին, խավարամած, հանկարծ, հանդիպակաց, միգամած, աղանձ, աղցան, նվագակցություն, ողբասացություն, ուրց, կուրք, անցողիկ, անցանկալի, ցնցուղ, ցնցոտի, ձեռնածու, շորացու, արցունք, բարձունք:
բ) Որձաքար, անձկություն, հարձակում, առանցք, առաձգական, արձանագործ, մանկաբարձուհի, օձաձև,  ատաղծագործ, բացարձակ, անեծք, արձաքանք, գլուխկոնծի, բարձիթողի, լվացք,  ածխաթթու, արձակագիր, տողադարձ, գեղձ, փորձանք, քաղցրահնչյուն, դյուցազուն, հերարձակ, սրդողած,  հինավուրց, ասացվածք, կայծքար, լացուկոծ, գծուծ, թախծամրմունջ, դեղձենի, փայծաղ, մրցապարեզ, հայացք, գեղցարար, հեղցուցիչ, բարձրախոս,  ոսկեզոծել, դեղձանիկ, ալեկոծություն, սպիտակուց, խեցգետին, բարյացակամ, դարձյալ, արվարձան, բռունցք, բոցկլտալ, օձագալար, ստոծանի, ածխահանք, անմրցելի, վրձնահարվա, ձյունածածկ, ոգելից, սերուցք, վերաբարձ, փորձանոթ, վեհապանծ,  օձաբարո, արևահայաց, ընթացք, կեցվածք, խավիծ, խցանահան, վարձահատույց, խավարծիլ, կրծոսկր, արձակուրդ, լիցք, օձիք, փոցխ,  շինծու, մրցանակ, հոգածություն, անեղծ, դարձվածք, արևադարձային, հաստոցաշինական, փորձություն, ջրահեղձ, այտուցվել:
գ) Սիգապանծ, բարձրուշեղ, ակնածանք, հեկլտոց, երկնաբերձ, անձեռոցիկ, ապաթարձ, վարձակալ, մածուցիկ, արծնապակի, աքցան, դերձակ, խեցեգործ, հայեցողություն, անբիծ, ամբարձիչ, մոլուցք, առեղծված, նայվածք, ընձեռնել, դողէրոցք, ծածկանուն, թախծաժպիտ, դրմբոց, օձաձուկ, թխվաք, ընչաքղծ, ծածկոց, ընձուղտ, քղանցք, հասարակածային, մազապուրծ, գլուխգործոց, հոծ, թյուրիմացություն, հանդերձապահ, հանդերձյալ, ընթերցարան, ծոծրակ, սլացք, բարձրանիստ, լացակումած, մածուկ, լռակյաց, արտառոց, ձագար, դեղձան, թափանցիկ, դեղնուց, հեքիաթասաց, կացոթաձև, օձապտույտ, թախծախառն, հորձանուտ, լայնարձակ, ծովախեցի, ծածկագիր, բարձրահասակ, կեղծամ, ածխահոր, մղձավանջ, հեռարձակել,  հնոց,  մրցավար,  սանձարձակ, հողմակոծ,  փորձառու,  օձանման, հանդերձանք,  հանգուցյալ, բարձրադիր, հողմակոց, կազմվածք, լուսարձակ, թախծադեմ, մրցակից, օրավարձ, բազմափորձ, քաղցր, քաղցրաձոր, կծորդ, դերձան, գարեհաց, մթամած: